Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ (ՃԱԹԻ) ՊՈԱԿ
Հիմնադրման տարեթիվը՝ 1990թ.
Գիտական ուղղությունը՝ Ճարտարապետության, քաղաքաշինության և շինարվեստի պատմության, տեսության և գործնականի, ինչպես նաև արտերկրի հայ ճարտարաետների և շինարար ճարտարագետների գործունեության վերաբերյալ նյութերի հավաքում, մշակում, պահպանում և ուսումնասիրություն:
Տնօրեն՝ Ճարտարապետության դոկտոր-պրոֆեսոր Աշոտ Հայկազի Գրիգորյան (Աշոտ Հայկազուն)
Հեռախոս՝ (+374) 10-52-46-30, (091) 204-214
Ֆաքս՝ (+374) 10-52-46-30
Email: armarchmuseum@gmail.com
Website: archmuseum.am
Հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն 3
Գիտական հետազոտությունների հիմանական ոլորտները հայ ճարտարապետության, քաղաքաշինության, շինարվեստի և արտերկրի հայ ճարտարապետների և շինարար-ճարտարագետների ստեղծագործություների վերաբերյալ պատմավավերագրական, գիտատեսական, նախագծափորձագիտական նյութերի, արխիվային փաստաթղթերի, լուսանկարների, նախագծերի, մանրակերտների հավաքում, գիտական հետազոտություն, պահպանում և ցուցադրում: Աշխարհի տարբեր երկրներում ապրած և ապրող հայ ճարտարապետների և շինարար-ճարտարագետների ստեղծագործությունների հավաքում , ուսումնասիրում, պահպանում և ցուցադրում:
Հայ ճարտարապետությանը, քաղաքաշինությանը, շինարվեստին նվիրված, ինչպես նաև արտերկրի հայ ճարտարապետների և շինարար-ճարտարագետների ստեղծագործական ժառանգությունը ամփոփող արխիվային նյութերի դասակարգում և հրատարակում: