Թանգարանի ստեղծման պատմությոունը

Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ 1990 թվականին։ Իր տեսակի մեջ միակ մշակութային հաստատությունն է, ուր հավաքվոում են ճարտարապետության, քաղաքաշինության և շինարվեստի պատմությանը, տեսությանը և գործնականին վերաբերվող տարաբնույթ նյութեր։ Թանգարանի գործունեության առանձին մաս են կազմում Հայաստանում և արտերկրում ստեղծագործած և ստեղծագործող հայ ճարտարապետների գործունեությունը ներկայացնող բազմաբնույթ նյութեր։ Թանգարանում հավաքված նյութերը ուսումնասիրվելուց հետո գրանցվում են և առնվում պետական պահպանության ներքո։

 

 
       
Թանգարանը գիտահետազոտական մշակութային հաստատություն է և զբաղվում է գիտական, հրատարակչական, գիտա-մեթոդական գործունեությամբ, կազմակերպում է ցուցահանդեսներ (նաև արտերկրում), մասնակցում հանրապետության գիտամշակութային զարգացման գործընթացին։ Թանգարանը գիտական և ստեղծագործական կապեր հաստատելով, համագործակցում է ինչպես հանրապետության, այնպես էլ արտերկրի նմանատիպ մշակութային կենտրոնների, թանգարանների, գիտաուսումնական հիմնարկների և անհատ ճարտարապետների հետ։  
       

Թանգարանի լրիվ անվանումը - «Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» Պետական ոչ առևտրային կազմակերպություն (ՊՈԱԿ)

 
   
  Թանգարանի կրճատ անվանումը
 

«ՃԱԹԻ» ՊՈԱԿ

 
  Թանգարանի գերատեսչական պատկանելիությունը
           ՀՀ Քաղաքաշինության նախարարություն  
  Թանգարանի աշխատողների թվաքանակը
           25  
  Թանգարանի իրավաբանական հասցեն  

 ՀՀ ք. Երևան, 375010, Կառավարության թիվ 3 շենք 1-ին հարկ 

 
 
Թանգարանի հասցեն
         
375010, Հայաստան, Երևան, Կառավարական 3
 
     

հեռ/ֆաքս +374.10 524630

 
     

է-փոստ։ archmuseum@web.am, ashgrig@arminco.com

 
         
  Թանգարանի բանկային տվյալները  

«ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ» կենտրոնական 

 
     

մասնաճյուղ, ՀՀ Երևան 375010,

 
     

Բուզանդի 1/3 հհ. 238026018701

 
     

AREXIMBANK

 
         
 

Տարածքի հատակագիծը և ֆունկցիան

   
         
 

Ցուցահանդեսների կազմակերպում (թանգարանը ունի՝ 350մ2 ցուցասրահ)

 

Մրցույթների և շնորհանդեսների կազմակերպում

 
  Սեմինարների հեղինակային հանդիպումների, դասածխոսությունների կազմակերպում  
  Գիտաժողովների և այլ նպատակներով տարածքի տրամադրում:  
     
  Թանգարանի աջակիցներ 350 մարդ:  
     
 

Ֆոնդարան։ Ֆոնդարանում պահպանվում են ավելի քան 6830 հազար անուն արխիվային նյութեր, ֆոնդերից կարելի է օգտվել ամեն օր 10։00-14։00 բացի երկուշաբթի, շաբաթ և կիրակի օրերից՝ ֆոնդային նյութերից պատճենների տրամադրումը վճարովի է։ 

Գրադարանը։ Թանգարանի գրադարանում ամբարված է 2800 անուն գրականություն, որից կարելի է օգտվել ամեն օր ժ. 10։00-16։00 բացի շաբաթ և կիրակի օրերից։ Գրականության սպասարկումը կատարվում է տեղում, պահանջվող նյութի պատճենահանման, ֆոտոլուսանկարման և այլ ծառայությունները վճարովի են։