Սամվել Սաֆարյան վաստակավոր ճարտարապետ

Սամվել_ՍաֆարյանՃարտարապետ Սամվել Սաֆարյանը ծնվել է 1902թ-ի հունիսի 9-ին Շուշի քաղաքում: 1907-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Բաքու քաղաք, որտեղ էլ և ստացել է մինջնակարգ կրթությունը: Այնուհետև 1922-ին վերադարձել է Երևան, ընդունվել Երևանի պետական համալսարանի տեխնիկական ֆակուլտետը, 1928-ին ավարտելով ստացել է շինարար-ճարտարապետի դիպլոմ: Ուսանողական տարիներին և ավարտելուց հետո որպես ճարտարապետիօգնական աշխատել է ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանի արվեստանոցում: 1930թ-ից աշխատանքի է անցել <<Գիպրոգոր>> նախագծային ինստիտուտում: Ստեղծագործական աշխատանքներին զուգահեռ 1931-ից դասավանդել է Երանի շինարարական (1933-ից պոլիտեխնիկական վերանվանված) ինստիտուտուի ճարտարապետության ամբիոնում և շարունակել այն մինչև իր կյանքի վերջը, որպես ամբիոնի պրոֆեսոր (1944թ.): ccae6fb138a64c6ab33642bd30352342.a87f4cf9306bc1933a3398b0de0c6e7333559Սամվել Սաֆարյանը ընտրվել է Հայաստանի ճարտարապետների միության վարչության անդամ և պատասխանատու քարտուղար, նշանակվել է Երքաղխորհրդի ճարտարապետական արվեստանոցի վարիչ և Մոսկվայի ԽՍՀՄ գյուղատնտեսական ցուցահանդեսում Հայաստանի տաղավարի շինարարաության ճարտարապետ: 1950 թ-ից ԽՍՀՄ ճարտարապետության ակադեմիայի իսկական անդամ է, 1951-ին և 1955–ին Հայկական ԽՍՀ 3-րդ և 4-րդ գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր: 1955-ին նշանակվել է <<Հայպետնախագիծ>> ինստիտուտի տիպային նախագծման արվեստանոցի ղեկավար: 1957-ին ընտրվել է ԽՍՀՄ շինարարության և ճարտարապետության ակադեմիայի թղթակից-անդամ: 1940-ին Սամվել Սաֆարյանին շնորհվել է <<Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ>> կոչումը, իսկ 1968-ին Սամվել Սաֆարյանին շնորհվել է <<Հայկական ԽՍՀ վաստակավոր ճարտարապետ>> պատվավոր կոչումը:Gyumru_dramatikakan_tatron_01 Սամվել Սաֆարյանը արժանացել է մի շարք պարգևների՝ <<Պատվո նշան>> շքանշանի, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության պատվոգրի, <<Կարմիր աստղ>> շքանշանի, <<Կովկասի պաշտպանության համար>> շքանշանի, <<Հայրենական մեծ պատերազմի տարիներին գերազանց աշխատանքի համար>>մեդալի, հետմահու պարգևատրվել է Հայկական ԽՍՀ Պետական մրցանակի: Վաստակավոր ճարտարապետը մահացել է 1969 թվականի հունվարի 9-ին: Սամվել Սաֆարյանը ունեցել է երկու դուստր՝ ճարտարապետ Լիա Սաֆարյանը և երաժիշտ Կարինե Սաֆարայանը:img_8452-2000x1333 Սամվել Սաֆարյանի իրականացրած աշխատանքներից են՝ Շինարարական տեխնիկումի շենքը Երևանում, Առողջարանի շենքը Գյուլագարակում, Առողջարանային համալիրը Արզնիում, Գյուղտնտեսկան ինստիտուտի շենքը Երևանում, Բժշկական ինստիտուտի շենքը Երևանում, Պուշկինի անվան դպրոցի շենքը Երևանի Մոսկովյան փողոցում, Ներկայիս Չինաստանի դեսպանատան շենքը Երևանի Մարշալ Բաղրամյան պողոտայում, Կառավարական 2-րդ շենքը Երևանի Հանրապետության հրապարակում (համահեղինակներ՝ Ռ.Իսրաելյան, Վ.Արևշատյան), Բյուրականի աստղադիտարանի համալիրը (գլխավոր մասնաշենքը, հույրանոցը, դիտաշտարակը), ՀՀ գիտությունների ակադեմիայի համալիրը (նախագահության, երկու ինստիտուտների, համահեղինակ՝ Մ.Մանվելյան), Դրամատիկական թատրոնի շենքը Գյումրիում (համահեղինակներ՝ Ռ.Բաղդասարյան, ինժեներ-կոնստրուկտոր՝ Ս.Բաղդասարյան), բնակելի տների թիվ 450 տիպային նախագիծ (իրականացված հանրապետության քաղաքներում) և այլ կառույցներ:նն

 

 

 

 

 

* Ճարտարապետ Սամվել Սաֆարյան, կյանքն ու ստեղծագործական վաստակը, հեղ. Վարազդատ Հարությունյան, Երևան-2002թ.