Ուսումնասիրեք մեր ցուցահանդեսների ամբողջական հավաքածուն, որը ցուցադրում է հայկական ճարտարապետական ժառանգությունն ու ստեղծագործությունը:
«Մոդեռնիզմ.վերելք»
Նոյեմբերի 21-ին Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի «Տրդատ» ցուցասրահում բացվեց «Մոդեռնիզմ.վերելք» խորագիրը կրող ցուցահանդեսը՝ նվիրված Սպարտակ Կնտեխցյանի ստեղծագործական ժառանգությանը:
Ցուցահանդեսի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան՝
թանգարանի տնօրեն Զարուհի Հայրապետյանը, ճարտարապետ Կարեն Բալյանը, արվեստաբան Ռուբեն Արևշատյանը, ճարտարապետ Աղասի Կնտեխցյանը:
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր հյուրերին ու այցելուներին մասնակցության համար։
Ցուցասրահը բաց է երեքշաբթիից կիրակի՝ ժամը 10:00-ից 17:00։
Հոկտեմբեր 15-ին, Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում «Թամանյան» ցուցասրահում բացվեց «Նմուշներ Հայաստանի ճարտարապետության գանձարանից» խորագիրը կրող ցուցահանդեսը։
Ցուցահանդեսի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան՝
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը,
Թանգարանի տնօրեն Զարուհի Հայրապետյանը,
Թանգարանի գիտահետազոտական բաժնի ղեկավար, թանգարանի հիմնադիր տնօրեն Աշոտ Գրիգորյանը:
Ճարտարապետներ Գագիկ Գյուրջյանը, Սիրեկան Օհանյանը։
Հիմնադրման 35-ամյակի կապակցությամբ հուշամեդալներով, պատվոգրերով և շնորհակալագրերով պարգևատրվեցին թանգարանի մի շարք աշխատակիցներ և աջակիցներ։
«Հիշողության կիրառման տեսլականը՝ հազարաշենը մեր օրերում»
Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում Ալեքսանդր Թամանյանի
անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում բացվեց
«Հիշողության կիրառման տեսլականը՝ հազարաշենը մեր օրերում»
խորագրով ցուցահանդեսը:Ցուցահանդեսի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ՝ Նունե Պետրոսյանը, թանգարանի տնօրեն՝
Զարուհի Հայրապետյանը, թանգարանի գիտահետազոտական բաժնի ղեկավար՝ Աշոտ Գրիգորյանը: Ցուցահանդեսի վերաբերյալ ներկաներից կարծիքներ կիսեցին
դրամագետ՝ Արմինե Զոհրաբյանը, Միլանի պոլիտեխնիկական համալսարանի դասախոսները և իրենց հիացմունքը հայտնեցին ներկաներից շատերը:
Ալեքսանդր Թամանյանի անվան ճարատարապետության ազգային թանգարան- ինստիտուտը և Լայն հայկական ճարտարապետական բիենալեն հանդես եկան համատեղ ցուցահանդեսով՝ «Երևանի հանրային տարածքները. անցյալ և ներկա» խորագրով,«Տրդատ» ցուցասրահում:
Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի «Տրդատ» ցուցասրահում բացվեց ճարտարապետ Արա Գևորգյանի «Դեպի ժամանակակից ճարտարապետություն» խորագիրը կրող ժամանակավոր ցուցահանդեսը։ Ցուցահանդեսի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան՝ թանգարանի տնօրեն՝ Զարուհի Հայրապետյանը, ճարտարապետ՝ Արա Գևորգյանը, «Համազգային հայ կրթական և մշակութային միություն» Երևանի գրասենյակի տնօրեն՝ Ռուզան Առաքելյանը, «Համազգային հայ կրթական և մշակութային միություն» կենտրոնական վարչության ատենապետ՝ Զաքար Քեշիշյանը, կենտրոնական վարչության անդամներ՝ Տիգրան Պապիկյանը, Արտաշես Շահբազյանը: Ցուցահանդեսը եզրափակեց ճարտարապետ Արա Գևորգյանի կինը՝ Լիբանանի Երիտասարդության ու մարմնակրթության հարցերի նախկին նախարար, Բեյրութի «Զվարթնոց» հատուկ դաստիարակչության կենտրոնի տնօրեն՝ Վարդինե Օհանյանը։
2025 թվականի հուլիսին Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում բացվեց «Հայ գեղարվեստի թագուհին» խորագրով ցուցահանդեսը՝ նվիրված հայ ականավոր ճարտարապետ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Ալեքսանդր Արամի Սահինյանի ծննդյան 115-ամյակին։ Ցուցահանդեսի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ՝ Նունե Պետրոսյանը, թանգարանի տնօրեն՝ Զարուհի Հայրապետյանը, ճարտարապետ Ալեքսանդր Սահինյանի դուստր՝ Գոհար Սահինյանը, թանգարանի գիտահետազոտական բաժնի ղեկավար՝ Աշոտ Գրիգորյանը։
Ալեքսանդր Արամի Սահինյանը հայ ճարտարապետության ականավոր և առանցքային դեր և նշանակություն ունեցող ճարտարապետներից է։
Ցուցահանդեսը մեկնարկ է հանդիսանում մեծանուն ճարտարապետի ազգանվեր և մշակութապահպան գործունեության հանրահռչակման` միտված լինելով վերարժևորելու Ալեքսանդր Սահինյանի մեզ թողած գիտական հարուստ ժառանգությունը։
«Հայաստանի ճարտարապետությունը 20-21-րդ դարերում» ցուցահանդեսը այս անգամ նոր շունչ է ստացել, համալրվելով երկու ժամանակակից ցուցահանդեսով՝ ARCHOOP-ի «Ստեղծելով ձևը», դ՛Արվեստանոցի «Շենքեր, որոնք ստվեր չեն գցում» խորագրով:
Բացահայտեք հայկական ճարտարապետության անցյալն ու ներկան միևնույն տարածքում։
Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը, Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոնը, Ղազարոս Սարյանի անվան միջնակարգ մասնագիտական արվեստի դպրոցի հետ համատեղ հանդես եկան շրջիկ ցուցահանդեսով ՝ «Հայկական միջնադարյան ճարտարապետություն» խորագրով:
Ցուցահանդեսում ներկայացված էին ինչպես թանգարանային նյութեր, այնպես էլ Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցի սաների հեղինակային աշխատանքները՝ նվիրված հայկական միջնադարյան ճարտարապետությանը։
Ապրիլի 29-ին Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան- ինստիտուտի «Թամանյան» ցուցասրահում բացվել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես՝ «Հայաստանի ճարտարապետությունը 20-21-րդ դարերում» ընթացս համալրվող ցուցահանդեսի շրջանակներում:
Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և «Արթուր Թարխանյան կենտրոնի» հետ համատեղ բացվել է «Հայ ճարտարվեստի կին վարպետները» խորագրով ցուցահանդեսը:
Բացման խոսքով հանդես եկան ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ՝ Նունե Պետրոսյանը,Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն՝ Զարուհի Հայրապետյանը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Ճարտարապետության ֆակուլտետի դեկան՝ Արմեն Շատվորյանը, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր, թանգարանի գիտահետազոտական բաժնի ղեկավար՝ Աշոտ Գրիգորյանը, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր՝ Լյուբա Կիրակոսյանը, ճարտարապետներ՝ Շողիկ Ամիրխանյանը և Իրինա Հարությունյանը։
Ցուցահանդեսում ներկայացված են ինչպես ավագ, այնպես էլ ժամանակակից հայ, այդ թվում սփյուռքահայ կին ճարտարապետների գործերը, որով ընդգծվում է նրանց կարևոր ներդրումը մեր երկրի ճարտարապետական ժառանգության մեջ։
Շնորհակալ ենք մեր գործընկերներին, բոլոր հայ կին ճարտարապետներին ու մասնակիցներին, ովքեր նպաստեցին այս կարևոր և բացառիկ ցուցահանդեսի իրականացմանը։