Հայկական միջնադարյան ճարտարապետություն
Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը, Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոնը, Ղազարոս Սարյանի անվան միջնակարգ մասնագիտական արվեստի դպրոցի հետ համատեղ հանդես եկան շրջիկ ցուցահանդեսով ՝ «Հայկական միջնադարյան ճարտարապետություն» խորագրով: Ցուցահանդեսում ներկայացված էին ինչպես թանգարանային նյութեր, այնպես էլ Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցի սաների հեղինակային աշխատանքները՝ նվիրված հայկական միջնադարյան ճարտարապետությանը։
