
«Չարենցյան ժառանգության «ճարտարապետությունը»
Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը Եղիշե Չարենցի տուն-թանգարանի հետ համատեղ իրականացրեցին կրթական ծրագիր՝ «Չարենցյան ժառանգության «ճարտարապետությունը»» խորագրով։․․․ Մասնակիցները Չարենցի տուն-թանգարանում բացահայտեցին գրողի կյանքն ու ստեղծագործական աշխարհը, ուսումնասիրեցին թանգարանի շենքի պատմությունը, կատարեցին չափագրումներ և արեցին լուսանկարներ։ Ճանապարհը դեպի Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ ուղեկցվեց ճանաչողական էքսկուրսիայով՝ Երևանի Արամի փողոցում։ Աշխատանքի երկրորդ փուլում թանգարան-ինստիտուտում նրանք հնարավորություն ունեցան սեփական պատկերացումներն արտահայտելու Չարենցի թանգարանի մասին՝ ստեղծելով հետաքրքիր մակետներ։



