«Հայ գեղարվեստի թագուհին․․․»

2025 թվականի հուլիսին Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում բացվեց «Հայ գեղարվեստի թագուհին» խորագրով ցուցահանդեսը՝ նվիրված հայ ականավոր ճարտարապետ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Ալեքսանդր Արամի Սահինյանի ծննդյան 115-ամյակին։ Ցուցահանդեսի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ՝ Նունե Պետրոսյանը, թանգարանի տնօրեն՝ Զարուհի Հայրապետյանը, ճարտարապետ Ալեքսանդր Սահինյանի դուստր՝ Գոհար Սահինյանը, թանգարանի գիտահետազոտական բաժնի ղեկավար՝ Աշոտ Գրիգորյանը։ Ալեքսանդր Արամի Սահինյանը հայ ճարտարապետության ականավոր և առանցքային դեր և նշանակություն ունեցող ճարտարապետներից է։ Ցուցահանդեսը մեկնարկ է հանդիսանում մեծանուն ճարտարապետի ազգանվեր և մշակութապահպան գործունեության հանրահռչակման` միտված լինելով վերարժևորելու Ալեքսանդր Սահինյանի մեզ թողած գիտական հարուստ ժառանգությունը։

«Հայ գեղարվեստի թագուհին․․․»

Պատկերասրահ