Հայ ճարտարվեստի կին վարպետները

Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և «Արթուր Թարխանյան կենտրոնի» հետ համատեղ բացվել է «Հայ ճարտարվեստի կին վարպետները» խորագրով ցուցահանդեսը: Բացման խոսքով հանդես եկան ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ՝ Նունե Պետրոսյանը,Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն՝ Զարուհի Հայրապետյանը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Ճարտարապետության ֆակուլտետի դեկան՝ Արմեն Շատվորյանը, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր, թանգարանի գիտահետազոտական բաժնի ղեկավար՝ Աշոտ Գրիգորյանը, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր՝ Լյուբա Կիրակոսյանը, ճարտարապետներ՝ Շողիկ Ամիրխանյանը և Իրինա Հարությունյանը։
Ցուցահանդեսում ներկայացված են ինչպես ավագ, այնպես էլ ժամանակակից հայ, այդ թվում սփյուռքահայ կին ճարտարապետների գործերը, որով ընդգծվում է նրանց կարևոր ներդրումը մեր երկրի ճարտարապետական ժառանգության մեջ։
Շնորհակալ ենք մեր գործընկերներին, բոլոր հայ կին ճարտարապետներին ու մասնակիցներին, ովքեր նպաստեցին այս կարևոր և բացառիկ ցուցահանդեսի իրականացմանը։

Հայ ճարտարվեստի կին վարպետները

Պատկերասրահ