«Նմուշներ Հայաստանի ճարտարապետության գանձարանից»
Հոկտեմբեր 15-ին, Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում «Թամանյան» ցուցասրահում բացվեց «Նմուշներ Հայաստանի ճարտարապետության գանձարանից» խորագիրը կրող ցուցահանդեսը։ Ցուցահանդեսի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, Թանգարանի տնօրեն Զարուհի Հայրապետյանը, Թանգարանի գիտահետազոտական բաժնի ղեկավար, թանգարանի հիմնադիր տնօրեն Աշոտ Գրիգորյանը: Ճարտարապետներ Գագիկ Գյուրջյանը, Սիրեկան Օհանյանը։ Հիմնադրման 35-ամյակի կապակցությամբ հուշամեդալներով, պատվոգրերով և շնորհակալագրերով պարգևատրվեցին թանգարանի մի շարք աշխատակիցներ և աջակիցներ։
