Ճարտարապետ Հայկ Ասատրյան
Հայկ Աստրյանը ծնվել է 1946 թվականին Վարդենիսում: 1971 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան Պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետի ճարտարապետության բաժինը: 1972-1975 թվականներին աշխատել է Ջերմուկ քաղաքի գլխավոր ճարտարապետ: 1975 թվականին տեղափոխվել է Երևան և աշխատանքի անցել շինարարության և ճարտարապետության գիտահետազոտական ինստիտուտի նորաբաց ճարտարապետական փորձարարական նախագծման բաժնում (Հայշինճարտ ԳՀԻ, հետագայում՝ Հայսեյսմշին և ՀՊԳՀԻ) նախ որպես ավագ ճարտարապետ և հետագայում որպես ինստիտուտի գլխավոր ճարտարապետ:
1982 թվականին ընդունվել է Հայաստանի Ճարտարապետների միություն: 1984 թվականին հեռանկարային կառուցապատման համար նախատեսված մենատների նախագծերի համար Մոսկվայում արժանացել է համամիութենական ճարտարապետական բարձրագույն պարգևի՝ դափնեկրի կոչման: 1990 թվականից դասավանդում է Երևանի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում: Համալսարանի դոցենտ Հայկ Ասատրյանի ուսանողներն ու դիպլոմնիկները արժանացել են բազմաթիվ միջազգային և հանրապետական մրցանակների և պարգևների: 1998 թվականին «Տաճար լուսո» նախագծային արվեստանոցի հիմնադիրն է, ուր և աշխատում է մինչ օրս: 2015 թվականից անդամագրվել է Հայաստանի դիզայներների միությանը: Իր 40 ամյա արգասաբեր ստեղծագործական գործունեության ընդացքում հեղինակել է ավելի քան 200 տարրաբնույթ շենքեր և շինություններ, ճարտարապետական փոքր ձևեր, դեկորատիվ աշխատանքներ և տարրաբնույթ ձևավորումներ: 1989 թվականին ցածրահարկ սեյսմոկայուն բնակելի տների համամիութենական մրցույթում արժանացել է 1-ին մրցանակին: 2004 թվականին Տարվա նախագիծ և կառույց հանրապետական մրցույթ-ցուցահանդեսում ստացել է դափնեկրի կոչում՝ «Արարատ» հյուրանոցային համալիրի լավագույն ադապտացիայի համար:
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |