ՋԻՄ ԹՈՐՈՍՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

1531818_547734251982876_31487148_nՀՈՒՆՎԱՐԻ 5, 2014թ.

Վախճանվել է ժողովրդական ճարտարապետ, Հայաստանի ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի լավագույն բարեկամ, ակադեմիկոս  Ջիմ Թորոսյանը:

Ջիմ Պետրոսի Թորոսյանը՝  հայ ճարտարապետ, ակադեմիկոս, Երևանի գլխավոր ճարտարապետն է եղել 1971 - 1981 թթ-ին։ 1949 թ-ին ավարտել է Երևանի Պոլիտեխնիկ ինստիտուտը։ 1954 թ-ին Մոսկվայում ավարտել է ՍՍՀՄ-ի Ճարտարապետության ակադեմիան, 1957 թ-ից Հայաստանի Ճարտարապետների միության անդամ է։ 1954 թ.-ից դասավանդել է ԵՊՃՇՀ-ում (1979 թ.-ից՝ պրոՖեսոր)։ 1962-1964 թթ.-ին՝ ՀՃՄ վարչության նախագահի տեղակալ։ 1958 թ.-ից՝ Երևաննախագիծ ինստիտուտի ճարտարապետության արվեստանոցի ղեկավար։ 1989-1990 թթ.-ին Ջիմ Թորոսյանը ղեկավարել է Սպիտակի երկրաշարժից հետո Հայաստանի տուժած շրջանների վերակառուցման հանձնաժողովի խորհուրդը։ ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ է, Ճարտարապետության Միջազգային Ակադեմիայի պրոֆեսոր, Ճարտարապետության Միջազգային ակադեմիայի Մոսկվայի բաժնի ակադեմիկոս, ԽՍՀՄ-ի Պետական պարգևի դափնեկիր, Հայկական ՍՍՀ Պետական պարգևի դափնեկիր, ԽՍՀՄ-ի գեղարվեստի Ակադեմիայի ոսկե մեդալակիր։ ՌԴ ճարտարապետության և շինարարության ԳԱ պատվավոր (1994), Ուկրաինայի ճարտարապետության ակադեմիայի արտասահմանյան (2002) անդամ։ Վրաստանի ճարտարապետությանPicture 044.jpg. ինստիտուտի պատվավոր պրոֆեսոր (2001)։ Բուլղարիայի (1982), Վրաստանի (2001), Ռուսաստանի (2002) ճարտարապետների միությունների պատվավոր անդամ, Համամիութենական ստուգատեսի «Տարվա լավագույն ստեղծագործություն» ոսկե (1982), ՀՀ Անանիա Շիրակացու (1998) մեդալներ։ Երևանի (2003), Սպիտակի (2004) պատվավոր քաղաքացի։ Արժանացել է «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչմանը։

Ստեղծագործական աշխատանքները՝

  • Պոլիկլինիկա Բաղրամյան փողոցի վրա, Երևան
  • Երևանի քաղաքապետարանի նախկին շենքը Գր. Լուսավորիչ փողոցում (այժմ բանկ)
  • Մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանը՝ վերգետնյա և ստորգետնյա կառույցների համալիրով (1981, ՀԽՍՀ Պետ. մրց.՝ 1983)
  • Նորքում գտնվող Երևանի քաղխորհրդի ընդունելությունների տուն;
  • Մ. Նալբանդյանի և Ե. Չարենցի արձանները (քանդակագործ Ն.Նիկողոսյան, (1966, (1985))
  • Ալեքսանդր Մյասնիկյանի արձանը (քանդակագործ Արա Շիրազ1981);
  • Վիկտոր Համբարձումյանին նվիրված մեմորիալը Երևանում;
  • Հայկական 89-րդ Թամանյան դիվիզիայի մարտիկներին նվիրված հուշակոթողը (1961, Սևաստոպոլ)
  • Հայ գրերի կոթողը (1962Օշական)
  • Սրտաբանության ԳՀԻ համալիրը (1964-1969)
  • Այրարատյան թագավորության ոսկեհուր տարբերանշանով Հայաստանի հավերժող պետականությունը խորհրդանշող հուշարձան-կոթողը (1967)
  • Պարույր Սևակի տապանաքարը (1972, գ. Զանգակատուն)
  • Ավետիք Իսահակյանի արձանը Գյումրիում (քանդակագործ Նիկողայոս Նիկողոսյան), (1976, Գյումրի, ԽՍՀՄ Պետ. մրց.՝ 1977) ;
  • Վանի հերոսամարտի հուշարձան (Աշտարակի մոտ, Ագարակ գյուղի մերձակայքում, 1979)
  • Մարտիրոս Սարյանի տապանաքարը (1980, ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի ոսկե մեդալ, Երևանի Կոմիտասի անվ. զբոսայգու պանթեոնում)
  • ԺԱԹ-Ը (1982-85)
  • Վիլյամ Սարոյանի մահարձանը (1989, Երևանի Կոմիտասի անվ. զբոսայգու պանթեոնում),
  • Զարգացման հայկական բանկի շենքը Երևանում (1995)
  • Վիկտոր Համբարձումյանի հուշաքարը, (1998, Երևան, Բյուրական)
  • Քաղաքապետարանը՝ մայրաքաղաքի պատմության թանգարանով (2004)
  • Սպիտակի կենտրոնական հրապարակի համալիրը (1998-2005)
  • Մայր Աթոռ Ս. Էջմիածնի մուտքը և բացօթյա խորանը (2001)

Ջիմ Թորոսյանի ստեղծագործությունները ցուցադրվել են ճարտարապետության միջազգային կոնգրեսներում՝ Բարսելոնում, Սոֆիայում, Վենետիկում և այլուր։

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (196519761996), Թբիլիսիում (1967), Մոսկվայում (19831997), Լենինգրադում (1983

Ցավակցական հեռագրեր արտերկրից

Ճարտարապէտության Ազգային Թանգարան – Ինստիտուտ, Հայաստանի Ճարտարապէտների Միություն

Երեվանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարատարապէտական բաժնի 1976թ մի խումբ շրջանավարտներ, ովքեր այսոր, ճակատագրի բերումով Լոս Անջէլեսում (ԱՄՆ) են բնակվում, ճարտարապէտներ, ովքեր բախտ են ունեցել աշակերտել Մեր Ազգային Հարստություն դարձած Վարպէտ, Ճարատարապէտ Ջիմ Թորոսյանին, իրենց կարեկցանքն ու մորմոքն են հղում ի նշան անսահման երախտագիտության: 

Այսոր, խորհրդանշանական այս պահին, մէր աղոթքը կլինի՝ Որհնյալ է Անմահությունը Մէր ՍԻՐԵԼԻ ՈՒՍՈՒԶՉԻ, ՆՐԱ ԼՈՒՍԱՎՈՐ ԿԷՐՊԱՐԸ,ՔԱՆՑ ԱԶՆՎԱՑԵՂ ՓԻԼԻՍՈՓԱ, ՆՈՐ ՓԱՅԼՈՎ ՊԻՏԻ ՃԱՌԱԳԻ ՈՒ ՆԷՐՇՆՉԻ ՄԵԶ ՄԷՐ ՆՈՐ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՐԵՆ ԱՐԱԺԱՆԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ԱՐԱՐԵԼՈՒ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՄԷՋ, Հավատարիմ մնալով Մէր Ինքնատիպ Մշակույթի հանդեպ՝ Նրա մեզ պատգամած ԶՈՒԼԱԼ ՍԻՐՈՒՆ: 

ՄԷՐ անկեղծ սփոփանքն ու զգացումները ՍԻՐԵԼԻ ՎԱՐՊԷՏԻ մէրձավորներին ու հարազատներին: 

Հարյավ Փառք ՄԷՐ ՈՒՍՈՒՑՉԻՆ ու ԵԶԱԿԻ ՄԷԾ  ՀԱՅ ՎԱՐՊԷՏԻՆ: 
Ճարտարապէտներ՝ Հովհանէս Կարաբէկյան, Գեվորգ Բալյան, Վահան Գալջյան,  Անահիտ Զադոյան, Վարդգես Խոջասարյան, Ինչպէս նաեվ՝ արտերկրում ապրող Թորգոմ Ասչյան, Հայրապէտ Սիմոնյան, Լեվոն Թոքաթլյան:

5 Հունվարի,2014 թ. ԼՈՍ ԱՆՋԷԼԵՍ, ԱՄՆ
 
Հարգարժան Պր.Գրիգորյան Խնդրւմ եմ արտոնեք ինձ ոգտվել Ձէր ղեկաված Ազգային Ճարտարապէտւթյան Թանգարան- Կէդրոնի միջոցով Իմ խոսքը հղել Ւսւցչիս Անմահացման որվա առիթով, քանզի հավատւմ եմ, վոր այսոր ՎԱՐՊԷՏԸ պատգամեց Իր վէրջին դասախոսւթյւնը՝ Ինչպէս ապրել մինչ ՀԱՎԷՐԺԱՆԱԼԸ: Իմ խորին համոզմամբ՝ Սիրէլի Ւսւցիչս այսոր, Իրեն Վայել Փառահէղ Իմաստնւթյամբ, Վառեց ԻՐ Աստղը Հայոց Մէծերի Համաստէղւթյան մէջ, Վորից Ճառագող Իմ նէրշնչանքի Լւյսի Մէջ պիտի կարոտեմ ՆՐԱ Փիլիսոփայական Ժպիտը, Մէծախորհւրդ, Իր Առաքելւթյան Սիրո Նվիրյալ ւ անմնացորդ այրվող Ճարտարապէտի Տաղանդը… 
 
Հովհաննես Կարաբեկյան, Լոս Անջելես, ԱՄՆ
 

Ցավակցություններս: Իսկական մի տիտան կորցրինք: Իր արժանիքը նոր սերունդին:

Հովսեփ Դալլաքյան, Մոնրեալ, Կանադա