«ՀԱՅԿԱԿԱՆ ՏՈՒՆ» ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՀՐԱՎԵՐ
ԾՐԱԳԻՐ-ՀՐԱՎԵՐ
«ՀԱՅԿԱԿԱՆ ՏՈՒՆ» ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ
Մրցույթը հայտարարվում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից: Մրցույթը բաց է և անցկացվում է մեկ փուլով: Ծրագրի գործընկերն է «Մոնարխ» բաց բաժնետիրական ընկերությունը:
Մրցույթի անցկացման նպատակը.
Հայաստանի Հանրապետությունում անհատական բնակելի տների շինարարության խթանմանն ուղղված ծրագրի շրջանակներում, հանրապետության տարբեր տարածաշրջանների քաղաքային և գյուղական բնակավայրերի ազգային-կենցաղային ավանդույթներին և պատմականորեն ձևավորված ճարտարապետական կերպարին ու գեղագիտական հատկանիշներին բնորոշ, տեղական շինարարական նյութերի օգտագործմամբ, բնակելի տների տարբեր տիպերի նախագծային առաջարկների մշակում՝ հաշվի առնելով տվյալ տարածաշրջանի տեղագրական և բնակլիմայական պայմանները:
Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին (մասնակիցներին) հնարավորություն կնձեռնվի Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության հետ կնքված պայմանագրով (պայմանագրերով) մշակել շահած հետագա փուլերի նախագծման աշխատանքային փաստաթղթերը, որոնք կներառվեն «Հայկական տուն» բնակելի տների բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի կատալոգում:
Մանրամասները և հայտաձևը՝