«Երկիր կառուցած մարդը...»
Հունվարի 15-ին Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի «Տրդատ» ցուցասրահում բացվեց «Երկիր կառուցած մարդը...» խորագիրը կրող ցուցահանդեսը՝ նվիրված Սոս Մանուկյանի ծննդյան 115-ամյակին: Ցուցահանդեսի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը,, թանգարանի տնօրեն Զարուհի Հայրապետյանը, ճարտարապետներ Մկրտիչ Մինասյանը, Էմմա Պետրոսյանը,Սոս Մանուկյանի դուստրեր Համասփյուռ և Սեյրանուշ Մանուկյանները: Ցուցահանդեսում ներկայացված են Ալեքսանդր Թամանյանի անվան ճարարապետության ազգային թանգարան-ինստիտուտի ֆոնդում գտնվող բացառիկ նմուշներ: Շնորհակալություն ենք հայտնում բոլոր հյուրերին ու այցելուներին մասնակցության համար։
