ՋԻՄ ԹՈՐՈՍՅԱՆ. ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՎԱՐՊԵՏԸ
4 հուլիսի, 2026 թ.
Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը հրավիրում է մասնակցելու հայ մեծ ճարտարապետ Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակին նվիրված «Ջիմ Թորոսյան. Գեղեցկության վարպետը» խորագրով ցուցահանդեսի բացմանը։
Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա 2026 թվականի հուլիսի 6-ին, ժամը 17:00-ին, «Թամանյան» ցուցասրահում (Կառավարական տուն 3, 1-ին հարկ)։
Սիրով սպասում ենք Ձեզ։
