«Ժամանակի վկաները․ 100-ամյա հրապարակ և օպերա»
Հոկտեմբերի 20-ին տեղի ունեցավ «Ժամանակի վկաները․ 100-ամյա հրապարակ և օպերա» ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը։ Ողջույնի խոսքով հանդես եկավ Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Զարուհի Հայրապետյանը։ Ցուցահանդեսի բացմանը ներկա էր ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդական Հովսեփ Հովեյանը: Այնուհետև ներկաներին դիմեց Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Արթուր Ստեփանյանը։ Միջոցառման կարևոր իրադարձություններից էր երկու հաստատությունների միջև հուշագրի ստորագրումը, որը կնպաստի համագործակցության էլ ավելի ամրապնդմանը։ Եզրափակիչ խոսքով հանդես եկավ թանգարան-ինստիտուտի գիտահետազոտական բաժնի ղեկավար Աշոտ Գրիգորյանը։ Ցուցահանդեսը նվիրված է Հանրապետության հրապարակի և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հիմնարկեքի հարյուրամյակին: Շնորհակալություն ենք հայտնում համագործակցության համար՝ Հայաստանի ազգային արխիվին, Երևանի պատմության թանգարանին, Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությանը, Հայաստանի կինոյի հիմնադրամին և «Արմենպրես» լրատվական գործակալությանը։ Ցուցահանդեսը գործում է մինչև նոյեմբերի 20-ը:
