← Դիտել բոլոր միջոցառումները
Գրքի շնորհանդես
22 հունիսի, 2026 թ.
Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի «Տրդատ» ցուցասրահում հունիսի 23-ին, ժամը 15:00-ին, տեղի կունենա «Ճարտարապետի ներկապնակը» գրքի շնորհանդեսը։
Գրքում ներկայացված է ճարտարապետ Միքայել Մազմանյանի գրավոր ժառանգությունը՝ հոդվածներ, հուշեր, բանաստեղծություններ, նամակներ, ժամանակակիցների հիշողություններ և այլ արժեքավոր նյութեր:
Գիրքը կներկայացնեն կազմող Լիլիթ Տեր-Մինասյանը և առաջաբանի հեղինակ Կարեն Բալյանը։
Շնորհանդեսի ընթացքում «Էպիգրաֆ» գրախանութը կիրականացնի գրքի վաճառք։
